Պետդեպում մեկնաբանել են Սերգեյ Լավրովի հոդվածը
Նմանատիպ
Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում ԱՄՆ միակ նպատակը Հարավային Կովկասի տարածաշրջանում ամուր խաղաղություն և կայունություն ապահովելն է։ Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը` մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հոդվածը։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը հանդես էր եկել «ՄԱԿ–ի կանոնադրության սկզբունքների պահպանումը ողջ համալիրով և փոխկապակցվածությամբ միջազհային խաղաղության և կայունության երաշխիքն է» հոդվածով, որում ընդգծել էր, որ ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զարախումբը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի կարգավորմանը այն դեպքում, երբ ԱՄՆ–ն և ԵՄ–ն անկայունություն են սերմանում։
«Հարավային Կովկասում մեր միակ նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում ամուր խաղաղության և կայունության ապահովումն է, և, իհարկե, ԼՂ ժողովրդի մարդասիրական կարիքների և իրավունքների պաշտպանության ապահովումը», – նշել է Միլլերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում