Դե ֆակտո և դե յուրե ԼՂ-ն Ադրբեջանի տարածքն է․ Պեսկով

Դե ֆակտո և դե յուրե ԼՂ-ն Ադրբեջանի տարածքն է․ Պեսկով

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվե. դա դե ֆակտո և դե յուրե Ադրբեջանի տարածքն է։ Ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կախված է ոչ միայն Հայաստանից։ Ինչպես նաև,  Փաշինյանը  Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր՝ եթե ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից դուրս գան, ուրեմն նրանք պետք է հետ գնան Ռուսաստան։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում հարմարեցվելու է։ Նա ընդգծել է, որ արդեն փակվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մի շարք մշտական ​​և ժամանակավոր դիտակետեր։

Հիշեցնենք, որ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հռչակագրի համաձայն։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գտնվելու տևողությունը որոշվել է փաստաթղթի ստորագրման օրվանից 5 տարի ժամկետով, ավտոմատ երկարաձգմամբ ևս 5 տարով, եթե ժամկետի ավարտից 6 ամիս առաջ կողմերից ոչ մեկը չհայտարարի դիմումը դադարեցնելու մտադրության մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում