Իսրայելը կրկին հարվածել է Լիբանանին
Նմանատիպ
Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումների ուղղությամբ հակատանկային հրթիռների արձակման՝ իսրայելական բանակը հարձակումներ է իրականացնում Լիբանանի տարածքի վրա։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմի մեկնարկից մեկ օր անց՝ հոկտեմբերի 8-ին, լիբանանյան «Հըզբոլլահ»-ի զինյալները գնդակոծել են իսրայելցի զինվորականների դիրքերը՝ ի նշան պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ համերաշխության։ Դրանից հետո Իսրայելը գնդակոծել է հարավային Լիբանանի տարածքները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում