Բլինկենը կայցելի Իսրայել և Հորդանան
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հինգշաբթի կայցելի Իսրայել՝ ցույց տալու Ջո Բայդենի վարչակազմի «համերաշխությունն ու աջակցությունը», ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Ինչպես նշել է Միլլերը, Բլինկենը կհանդիպի իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ «հայտնելու մեր ցավակցությունն ահաբեկչական հարձակումների զոհերին և դատապարտելու այդ հարձակումները ամենախիստ ձևով, ինչպես նաև վերահաստատելու ԱՄՆ համերաշխությունը Իսրայելի կառավարության և ժողովրդի հետ, քննարկելու Իսրայելի անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումները»։
Պետդեպարտամենտի խոսնակն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն Իսրայելը ինքնապաշտպանության համար հաստատակամ աջակցությունը կցուցաբերի։
Նաև, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ուրբաթ օրը կանգ կառնի Հորդանանում, նախքան Միացյալ Նահանգներ վերադառնալը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում