Իսրայելը հարվածել է Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին

Իսրայելը հարվածել է Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների թռիչքուղիներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Watan թերթին։

Նախնական տվյալներով՝ դադարեցվել է երկու օդանավակայանների աշխատանքը։ Ինչպես նշում է թերթը, հակաօդային պաշտպանությունը գործում է Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջակայքում։

Սիրիական հեռուստատեսությունն իր հերթին հաստատել է հարվածների փաստը։

Սիրիայի իշխանությունները նույնպես հայտնում են, որ իսրայելական օդուժը հարձակվել է Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանների վրա։ Այս հարձակումների հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են։

Սիրիայում ընդդիմադիր աղբյուրները հայտնում են, որ օդային անցակետերը ոչնչացվել են: Բացի այդ, ոչնչացվել է Հալեպի մերձակայքում գտնվող ռազմաբազան։ Երկու օդանավակայաններում էլ գործունեությունը դադարեցվել է։

Հարձակումների նպատակը, ըստ երևույթին, Սիրիա օդային ճանապարհով իրանական զենքի մատակարարումը դադարեցնելն է։

Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը (SOHR) գրում է, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը փորձել է հետ մղել հարձակումները, սակայն, ըստ երևույթին, չի հաջողվել։

Իսրայելի իշխանությունները չեն մեկնաբանում այս տեղեկությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում