ԱՄՆ-ի ռազմական օգնությունը ճանապարհին է
Նմանատիպ
Ամերիկյան ռազմական օգնության նոր մատակարարումները Իսրայելին ճանապարհին են։ Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Պաշտպանական արտադրանքի չորս բեռն արդեն հասել է Իսրայել, և ավելի շատ առաքումներ ճանապարհին են»,- ասել է նա:
Բլինքենը հավելել է՝ քանի որ երկրի պաշտպանության կարիքները մեծանում են, Պետդեպարտամենտը կաշխատի ԱՄՆ Կոնգրեսի հետ՝ դրանք բավարարելու համար:
Ավելի վաղ հրեական պետության կաբինետի ղեկավարն ընդունել էր Բլինքենին Թել Ավիվում։ Ընդլայնված հանդիպմանը մասնակցել են նաև Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը, ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը և այլ պաշտոնյաներ։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել է գործող պաշտոն Իսրայելում ԱՄՆ դեսպանը, Մերձավոր Արևելքի հարցերով Բլինքենի օգնական Բարբարա Լիֆը և այլք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում