ԱՄՆ-ն Իսրայելին հակաօդային պաշտպանության միջոցներ և զինամթերք կփոխանցի
Նմանատիպ
Միացյալ Նահանգները Իսրայելի Պաշտպանության բանակին կփոխանցի հակաօդային պաշտպանության միջոցներ, հրետանի, զինամթերք և հրթիռներ իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի համար: Այս մասին հայտնել է Defense News մասնագիտացված պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչին։
«Մենք մտադիր ենք մշտապես մատակարարել Իսրայելի Պաշտպանության բանակին», – ասել է պաշտոնյան լրագրողներին՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի Իսրայել կատարելիք այցի նախօրեին։
Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին կտրամադրի նաև բարձր ճշգրտության զինամթերք և հրթիռներ իսրայելական “Երկաթե գմբեթ” ՀՕՊ համակարգի համար՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչ զինամթերք և ինչ քանակությամբ կփոխանցվի։
Ընդ որում, պաշտպանության նախարարության պաշտոնյան ընդգծել է, որ ««Երկաթե գմբեթ» լրացուցիչ համակարգի վերաբերյալ Իսրայելի խնդրանքը, ամենայն հավանականությամբ, կդիտարկվի ավելին, քան Իսրայելն արդեն պատվիրել է»:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ակտիվորեն զենք է մատակարարում Իսրայելին՝ կապված մերձավորարեւելյան հակամարտության գոտում լարվածության կտրուկ սրման հետ, բայց միեւնույն ժամանակ կշարունակի աջակցել նաեւ Ուկրաինային:
Հետևեք մեզ նաև Telegram-ում