Ռուսաստանից ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է ՀՀ
13/10/2023 15:43
Նմանատիպ
Ռուսաստանը Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։ Ընդհանուր շուրջ 5.8 տոննա քաշով բեռը տեղափոխող ինքնաթիռն արդեն ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան։ Այն ներառում է սնունդ և հիգիենայի պարագաներ։
Ռուսական մարդասիրական օգնության փորձագետ Վիկտորյա Բիլաուսովան Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ ԼՂ բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրվելու է մակարոնեղեն, հիգիենայի պարագաներ, այնպիսի ապրանքներ, որոնք կապված չեն ժամկետի հետ: Առանձին էլ բաշխվելու են մանկական կերերը և տակդիրները։
Նա ընդգծել է, որ հումանիտար բեռների 16 պալետից 1-ն ուղարկել է Վոլգոգրադի «Բարեկամության տունը», մնացած 15-ը՝ «Ռուսական մարդասիրական օգնությունը»: Առաջիկայում բեռների 2-րդ մասն էլ կժամանի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում