ՌԴ կառավարությունը մտադիր է ընդլայնել Հայաստանին նավթամթերք մատակարարումը

ՌԴ կառավարությունը մտադիր է ընդլայնել Հայաստանին նավթամթերք մատակարարումը

ՌԴ նախարարների կաբինետը Պետդումայի  վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:

Փաստաթուղթը հրապարակվել է խորհրդարանի ստորին պալատի տվյալների էլեկտրոնային բազայում։ Արձանագրությունը նախատեսում է առանց արտահանման մաքսատուրքերի գանձման՝ նավթային գուդրոնի մատակարարումները նավթային բիտումով փոխարինելու հնարավորությունը։ Փաստաթուղթը կողմերը ստորագրել են Մոսկվայում 2023 թվականի հունիսին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում