Եվրոպայում դիզվառելիքի գները մոտ են ռեկորդային ցուցանիշներին. Նովակ
13/10/2023 16:31
Նմանատիպ
Դեֆիցիտի պատճառով դիզելային վառելիքի արժեքը Եվրոպայում մոտ է ռեկորդային ցուցանիշին: Այդ մասին “Ռոսիա 1” հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
«Գները, ինչպես տեսնում ենք այսօր, գրեթե առավելագույն ռեկորդային են դիզելային վառելիքի համար Եվրոպայում։ Եվ այսօր Եվրոպան դիզելային վառելիքի պակաս ունի”, – ասել է նա։
Փոխվարչապետը նաև նշել է, որ ռուսական նավթը շարունակում են վաճառել բարեկամ երկրներում՝ սահմանված շեմից բարձր գներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում