Պուտինն ու Ալիևը չեն քննարկել պետնախարար Վարդանյանի ճակատագիրը

Պուտինն ու Ալիևը չեն քննարկել պետնախարար Վարդանյանի ճակատագիրը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը, չեն քննարկել ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պուտին–Ալիևը հանդիպմանը չի քննարկվել Վարդանյանի հարցը»,– նշել է նա։

Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են երեկ` հոկտեմբերի 12-ին, Ղրղզստանում, որտեղ այսօր կայացել է ԱՊՀ գագաթնաժողովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում