Հայ բռնցքամարտիկները դարձել են Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիրներ

Հայ բռնցքամարտիկները դարձել են Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիրներ

Հայաստանի ներկայացուցիչներից 3-ը Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր են դարձել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում։

86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը կիսաեզրափակիչում պարտվել է բուլղարացի բռնցքամարտիկ Ալեքսեյ Ալֆյորովին:

Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալ է նվաճել նաև 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, որը զիջել է Բուլղարիայի մեկ այլ ներկայացուցչի` Երգիունալ Սեբատինիին: Հայաստանի հավաքականի երրորդ բրոնզն ապահովել է Ռուսլան Ասլիկյանը (54 կգ): Կիսաեզրափակիչում նա պարտվել է ռուսաստանցի Մաքսիմ Կուզնեցովին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի գավաթի կիսաեզրափակիչ էին դուրս եկել և առնվազն բրոնզե մեդալ ապահովել Արթուր Բազեյանը (57 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ):

Բռնցքամարտի Եվրոպայի գավաթը կավարտվի հոկտեմբերի 15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում