ՀԱՄԱՍ-ի զինյալները հայտարարել են Թել Ավիվի հրթիռակոծման մասին

ՀԱՄԱՍ-ի զինյալները հայտարարել են Թել Ավիվի հրթիռակոծման մասին

ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ Իզ էդ-Դին ալ-Քասամ բրիգադները, հայտարարել են Թել Ավիվի վրա հրթիռային հարձակման մասին։

«Ալ-Կասամ բրիգադները հրթիռներ են արձակել Թել Ավիվը՝ ի պատասխան խաղաղ բնակչության վրա հարձակման», – ասվում է խմբավորման Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր երկրի կենտրոնական շրջաններում, այդ թվում՝ Թել Ավիվում ու նրա շրջակայքում ահազանգերի մասին։

Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո ավելի քան 1,5 հազար պաղեստինցի է զոհվել, ավելի քան 7,2 հազարը վիրավորվել, իսրայելական կողմից հակամարտության զոհ է դարձել մինչև 1,5 հազար մարդ, գրեթե 4 հազարը վիրավորվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում