Մարմարա ծովում հացահատիկ տեղափոխող երկու բեռնատար է բախվել

Մարմարա ծովում հացահատիկ տեղափոխող երկու բեռնատար է բախվել

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մարմարա ծովում հացահատիկ տեղափոխող երկու բեռնատարների բախում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի առափնյա պահպանության շտաբը։

«122 մետրանոց «Հաջե Հալիմե» նավը, որը բեռնված է եղել ցորենով, Իզմայիլ նավահանգստից նավարկել է դեպի Վալենսիա, և արդյունքում բախվել է 169 մ երկարությամբ «Ասոմատոս» նավին, որը հացահատիկ էր տեղափոխում: Նավերը կրել են նյութական վնաս, սակայն դրա  հետևանքով մահացածներ, վիրավորներ կամ շրջակա միջավայրի աղտոտվածություն չի եղել»,- ասվում է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում