ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է ՀԱՄԱՍ-ի հետ հանդիպման պլանների մասին
14/10/2023 11:35
Նմանատիպ
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Կաթար և չի բացառել այցի ընթացքում շփումները ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ գերության մեջ մնացած պատանդների ազատ արձակման հարցով։
«Ես պատրաստվում եմ, այո», – ասել է Բոգդանովը՝ մեկնաբանելով հաջորդ շաբաթ Քաթար մեկնելու հնարավորությունը։
«Չեմ բացառում: Սովորաբար մենք այնտեղ հանդիպում էինք ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ ամեն անգամ, երբ ես այնտեղ էի լինում: Եթե նրանք ցանկություն ունեն, մենք միշտ կապ ենք պահպանում: Ավելին, այս իրավիճակում այս հանդիպումն օգտակար է։ Կտրվեն գործնական հարցերի լուծումներ, այդ թվում՝ պատանդների ազատ արձակման հարցը կքննարկվի»,- հավելեց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում