Մակրոնը որոշել է երկրում գործի դնել Sentinelle ուժերի մարտիկներին

Մակրոնը որոշել է երկրում գործի դնել Sentinelle ուժերի մարտիկներին

Արրաս քաղաքի դպրոցի վրա դանակով հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է մեկ ուսուցիչ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է երկրում գործի դնել Sentinelle ուժերի մինչև 7 հազար մարտիկների։ Այս մասին ասված է անվտանգության հարցերով նիստի արդյունքներով Ելիսեյան պալատի տարածած հայտարարությունում։

«Մակրոնը որոշում է կայացրել մոբիլիզացնել Sentinelle ուժերի մինչև 7 հազար զինվոր, որոնք կտեղակայվեն մինչև երկուշաբթի երեկոյան և մինչև հետագա ծանուցումը», – նշված է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում