ՌԴ-ը ՄԱԿ ԱԽ-ին առաջարկել է անհապաղ զինադադարի կոչ անել Մերձավոր Արևելքում

ՌԴ-ը ՄԱԿ ԱԽ-ին առաջարկել է անհապաղ զինադադարի կոչ անել Մերձավոր Արևելքում

ՌԴ-ն ՄԱԿ Անվտանգության խորհրդին ներկայացրել է բանաձևի նախագիծ, որն առաջարկում է անհապաղ հրադադարի կոչ անել Մերձավոր Արևելքում:

«Կարծում ենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության երկարաժամկետ լուծումը հնարավոր է միայն խաղաղ միջոցներով։ Կոչ ենք անում անհապաղ, երկարատև հրադադարի, որը կհարգեն բոլոր կողմերը»,-բանաձևի  նախագծի տեքստը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ 

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը  խստորեն դատապարտում է քաղաքացիական բնակչության նկատմամբ ցանկացած բռնություն և մարտական գործողություններ, ինչպես նաև ահաբեկչության բոլոր գործողությունները, կոչ է անում ազատ արձակել բոլոր պատանդներին»,-ասվում է փաստաթղթի նախագծի տեքստում ։

«Կոչ ենք անում մարդասիրական օգնությունը, այդ թվում ՝ պարենի, վառելիքի և բժշկական միջոցների անարգել տեղ հասցնել, ինչպես նաև պայմաններ ստեղծել քաղաքացիական անձանց անվտանգ տարհանման համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում