Ֆրանսիան 1 մլն եվրո է հատկացրել ՀՀ–ում արտակարգ իրավիճակների արձագանքման համար
14/10/2023 12:23
Նմանատիպ
Ֆրանսիան 1 մլն եվրո է հատկացրել ՄԱԿ–ի պարենի համաշխարհային ծրագրին (ՊՀԾ) Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման համար։ Այս մասին հրապարակվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի X-ի էջում։
«Հպարտությամբ հայտարարում ենք Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Սինդի Մըքքեյնի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի` Նյու Յորքում ունեցած հանդիպումից հետո Ֆրանսիայի` ՊՀԾ` Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման ջանքերին ուղղված 1 մլն եվրոյի չափով ներդրման մասին: Մեր գործընկերությունն ամրապնդում ենք` աջակցելու կարիքավորներին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում