Իսրայելի բանակը մտադիր է ավելացնել գործողությունների թիվը Գազա քաղաքում

Իսրայելի բանակը մտադիր է ավելացնել գործողությունների թիվը Գազա քաղաքում

Իսրայելի պաշտպանության բանակը  կավելացնի ռազմական գործողությունների թիվը Գազայի հատվածի հյուսիսում և համանուն քաղաքում, քանի որ համարում է, որ հրեական պետության վրա հարձակումները ծրագրվում հենց այդ քաղաքում։ Այս մասին հայտնել է ՑԱԽԱԼ-ի պահեստազորային մամուլի քարտուղար Ջոնաթան Կոնրիկուսը։

«Գազայի քաղաքը ՀԱՄԱՍ-ի գործողությունների կենտրոնն է, այն վայրը, որտեղ նրանք զենք են պահում, որտեղ գտնվում են իրենց հրամանատարների մեծ մասը, որտեղ նրանք պլանավորում են հարձակումներ, որտեղ նրանք համակարգում են հարձակումները մեր դեմ: Սա այն վայրն է, որտեղ կենտրոնացած է ՀԱՄԱՍ-ի գործունեությունը։ Նրա վրա կկենտրոնանա մեր ուշադրությունը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է բանակի ներկայացուցիչը։

Կոնրիկուսի խոսքով՝ Իսրայելի բանակում արձանագրվել է «պաղեստինցի քաղաքացիական անձանց զգալի տեղաշարժ դեպի հարավ», որոնք «լսում են զգուշացումները»: Նա հավելել է, որ Իսրայելի զորքերը տեղակայված են «Գազայի հատվածի շուրջ» և սպասում են հետագա հրամաններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում