ԵԽԽՎ բանաձևը վերաբերում է ծանր հումանիտար հետևանքներին
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը և հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետևանքներին և մարդու իրավունքներին՝ կապված արցախահայերի բռնի տեղահանման հետ։ Այս մասին Х-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
#PACE Resolution & Recommendation on #NagornoKarabakh addresses dire humanitarian & human rights consequences stemming from forced displacement of #Armenian|s from NK & highlights mechanisms in response to serious violation by Azerbaijan of its Statutory & accession commitments⬇️ https://t.co/4Yz7NVgwAt
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) October 14, 2023
Նրա խոսքով` բանաձևում ներկայացնում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական և անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները։
Վեհաժողովը պահանջում է, որ ԵԽ գլխավոր քարտուղարը և Նախարարների կոմիտեն հնարավորինս արագ կազմակերպեն Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելության այցը, որը նպատակ կունենա տեղում գնահատել և նախանշել ձեռնարկվելիք միջոցները տեղի հայերի իրավունքները պաշտպանելու համար՝ ներառյալ նրանց, ովքեր ապաստան են գտել երկրից դուրս։
Հիշեցնենք, որ վեհաժողովում ընդգծվել էր, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության պատճառով։
Իր հերթին, ադրբեջանական պատվիրակությունը դատապարտել էր ԵԽԽՎ-ին, որն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։
Պատվիրակությունն այս բանաձևը և հանձնարարական փաստաթուղթն անվանել էր «ճշմարտությունից և փաստերից հեռու, որոնք կրկնում են հայկական քարոզչության հիմնական տարրերը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում