Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
14/10/2023 19:25
Նմանատիպ
Թուրքիայի հյուսիսում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Էպիկենտրոնը գտնվել է Բոլու քաղաքից 21 կմ հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է մոտ 200 հազար մարդ։
Օջախը 7,27 կմ խորության վրա է։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում