Լիբանանից 20 հրթիռ է արձակվել իսրայելական բնակավայրերի ուղղությամբ
Նմանատիպ
Պաղեստինյան իսլամական դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ Ալ-Քասամ բրիգադը, կիրակի օրը հայտարարել է, որ հարավային Լիբանանից 20 հրթիռ է արձակել իսրայելական Շլոմի և Նահարիա բնակավայրերի և Լիբանանի հետ սահմանի մերձակա շրջանների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով շարժման Telegram ալիքը։
«Հրավային Լիբանանից 20 հրթիռ է արձակվել Շլոմի և Նահարիա բնակավայրերի և հարակից շրջանների ուղղությամբ՝ ի պատասխան հակառակորդի գնդակոծության հետևանքով հարավային Լիբանանում խաղաղ բնակիչների սպանության», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ իսրայելական Haaretz թերթը հայտնել էր, որ ութ մարդ Իսրայելի հյուսիսում վիրավորվել է Հեզբոլլահի հրթիռակոծության հետևանքով այն բանից հետո, երբ իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից ինը հրթիռի արձակում, որոնցից հինգը որսացել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում