ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի լրատվական ծառայությունը։

Ինչպես նշվում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հանձնակատարի այցի ընթացքում ուշադրության կենտրոնում կլինի հակամարտությունից տուժածների մարդու իրավունքների վիճակը։

«Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան, ներառյալ՝ Ղարաբաղի տարածաշրջանը, կենտրոնանալով հակամարտությունից տուժած մարդկանց մարդու իրավունքների վիճակի վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Նախատեսվում են Միյատովիչի հանդիպումները պետական ​​պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ավարտին հայտարարություն կտարածվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում