Մարդիկ տեսնում են Գազայում տեղի ունեցողի «ախտահանված» տարբերակը. The New York Times
Նմանատիպ
Պաղեստինի հազարավոր կողմնակիցներ ասում են, որ իրենց գրառումները արգելափակվել կամ հեռացվել են Facebook-ից և Instagram-ից, նույնիսկ եթե հաղորդագրությունները չեն խախտել հարթակների կանոնները:
Meta-ն, որին պատկանում են երկու սոցիալական ցանցերը, ասել է, որ այդ գրառումներից մի քանիսը թաքցվել են՝ ընկերության համակարգերում պատահական սխալի պատճառով: Մասնավորապես, հարթակից թաքցվում էին պաղեստինցի խաղաղ բնակիչներին աջակցող հաղորդագրությունները, որոնցից շատերը տեղահանվել, վիրավորվել կամ սպանվել են իսրայելական օդային հարվածների հետևանքով, ասել են օգտատերերը: Որոշ մարդիկ նաև հայտնել են, որ Facebook-ը ճնշել է օգտահաշիվները, որոնք կոչ են անում խաղաղ ցույցեր անցկացնել Միացյալ Նահանգների քաղաքներում, ներառյալ հանգստյան օրերին Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածքում պլանավորված նստացույցեր:
Արհեստական ինտելեկտի ինժեներ Այա Օմարը The New York Times-ին ասել է, որ ինքը չի կարողացել տեսնել պաղեստինյան լրատվամիջոցների էջերը, որոնք պարբերաբար կարդում է, քանի որ Meta-ն և Instagram-ն արգելափակում են այդ հաշիվները: Նա ասաց, որ մարդիկ տեսնում էին Գազայում տեղի ունեցող իրադարձությունների ախտահանված տարբերակը։
Նշենք նաև, որ մեկ հեշթեգ՝ #Sionistigram, որը կցված էր Instagram-ի կողմից պաղեստինամետ բովանդակությունը ճնշելուն ուղղված քննադատական գրառումներին, կարծես թե ժամանակավորապես չեղարկվել է շաբաթավերջին՝ չվերադարձնելով տերմինի որոնումների արդյունքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում