Ռեջեփ Էրդողանը մեղադրել է Արևմուտքին և ՄԱԿ-ին

Ռեջեփ Էրդողանը մեղադրել է Արևմուտքին և ՄԱԿ-ին

Ռեջեփ Էրդողանը մեղադրել է Արևմուտքին տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ջանքերը խաթարելու մեջ, ՄԱԿ-ը անվանեց անարդյունավետ կազմակերպություն, իսկ արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները՝ կողմնակալ և կեղծավոր:

Նա մասնավորապես ասել է. « Մենք շարունակում ենք օգնության ձեռք մեկնել Գազայի ճնշված ժողովրդին, որը 17 տարի շրջափակման մեջ է ապրում։ Այնուամենայնիվ, խաղաղություն ապահովելու մեր ջանքերը խափանվել են այնպիսի քայլերով, ինչպիսիք են ավիակիրները տարածաշրջան ուղարկելը, Գազա մարդասիրական մատակարարումների դադարեցումը և Գազայի բնակիչներին հավաքական պատժելը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը լիովին անարդյունավետ է դարձել, հերթական անգամ չկարողացավ կատարել իր պատասխանատվությունը»։

Նա ընդգծել է, որ Արևմտյան երկրները, որոնք քարը քարի վրա չեն թողնում մարդու իրավունքների և ազատությունների հարցում, կրակի վրա յուղ լցնելուց բացի այլ քայլ չեն ձեռնարկել։

«Միջազգային լրատվամիջոցները մտել են մարդասպանությունը սպիտակեցնելու մրցավազքի մեջ՝ իրենց կողմնակալ և կեղծավոր հրապարակումներով։ Գազայի հատվածում կոտորածը նոր հարթություն է ստացել հիվանդանոցի վրա կատարված նողկալի հարձակումից հետո։ Ես դատապարտում եմ այս ողբերգության հեղինակներին, որը հանցագործություն է մարդկության դեմ և հավասարազոր է ցեղասպանության»։

Նախագահ Էրդողանը հավելել է, որ նրանք, ովքեր հոկտեմբերի 7-ից հետո արած իրենց հայտարարություններով կրակի վրա յուղ լցրին, նույն պատասխանատվությունն են կրում, ինչ երեկվա սպանդի հեղինակները։

«Թող Ալլահը ողորմի մեր 4 հազար եղբայրներին ու քույրերին Գազայից՝ հիմնականում երեխաների և կանանց, որոնք զոհվեցին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով»,- եզրափակել է Էրդողանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում