Գազայի հիվանդանոցի պայթյունի մեղավորը ՀԱՄԱՍ-ն է․ Պետդեպ
Նմանատիպ
Գազայի հատվածի Ալ-Ահլի Ալ-Մաադանի հիվանդանոցում պայթյունը տեղի է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրթիռի անհաջող արձակման պատճառով։ Այս մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք դեռ տեղեկություններ ենք հավաքում, բայց մեր նախնական գնահատականով՝ հիմնված ԱՄՆ կառավարության հետախուզական համայնքի գնահատականների վրա, հիվանդանոցում պայթյունը Գազայում զինյալների կողմից անհաջող հրթիռի արձակման արդյունք էր», – ասել է նա ճեպազրույցում:
Միլլերը պարզաբանել է, որ սա նախնական գնահատական է՝ հիմնված առկա տեղեկատվության վրա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածում հարձակման է ենթարկվել Ալ-Ահլի Ալ-Մաադանի հիվանդանոցը։ Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվել է 471 մարդ, ևս 314-ը՝ վիրավորվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում