Հայտնաբերվել են անվավեր փաստաթղթերով օտարերկրացիներ

Հայտնաբերվել են անվավեր փաստաթղթերով օտարերկրացիներ

Կոտայքի մարզում հայտնաբերվել են անվավեր փաստաթղթերով օտարերկրացիներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ միջոցառումն իրականացվել է անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված գործողությունների շրջանակում՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ:

«Ստուգայցեր կատարվեցին սպասարկվող տարածքի հյուրանոցներում, օտարերկրացիների կողմից վարձակալած բնակատեղիներում: Հայտնաբերվեցին ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Կոտայքի անձնագրային բաժանմունք ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով շուրջ երկու տասնյակ անձինք»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում