Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը

Հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հերթական սրացումից հետո Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։

Նշվում է, որ գնդակոծության հետևանքով Գազայի հատվածում առնվազն յոթ բժշկական հաստատություն ավիրվել է և չի կարող օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը։

Ավելի վաղ Գազայի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Կուդրան հայտնել էր, որ Գազայի հատվածում առաջնային օգնություն տրամադրող 14 բժշկական կենտրոնների աշխատանքը դադարեցվել է վառելիքի բացակայության և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։

Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 18-ին, ալ-Կուդրան ասել էր, որ Գազայի հատվածում վիրավորներին բուժելու հնարավորությունները կսպառվեն մի քանի ժամից: Նա ընդգծել էր, որ մեծ թվով մարդիկ դեռ սպասում են վիրահատությունների, որոնք պետք է իրականացվեն գետնին և միջանցքներում, արաշներն անգամ առանց անզգայացման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում