ԱՄՆ-ը կսահմանափակի սերվերների ամպային ծառայությունները
Նմանատիպ
Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է իր սերվերների ամպային ծառայությունների հասանելիությունը սահմանափակելու հնարավորությունները Չինաստանի համար: Տեղեկությունը հայտնում է ճապոնական «Nikkei» բորսայի լրատվական կայքը՝ հղում անելով ԱՄՆ առևտրի նախարարի արդյունաբերության և անվտանգության հարցերով տեղակալ Ալան Էստևեսին։
Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Չինաստանը, օգտագործելով ամերիկյան սերվերների հզորությունը, արհեստական բանականություն կմշակի ռազմական նպատակների համար։
«Հնարավոր է` արհեստական բանականությունն ապագայում օգտագործվի ռազմական լոգիստիկայի, ռադարների կառավարման և վերահսկման համար, իսկ էլեկտրոնային սպառազինությունների հնարավորությունները զարգանան: Այդ պատճառով մենք ուզում ենք վստահ լինել, որ մենք վերահսկում ենք նման տեխնոլոգիաների օգտագործումը», – ասել է փոխնախարարը:
Մի քանի օր առաջ ԱՄՆ-ը նույն նպատակներով ուժեղացրել է նոր սերնդի չիպերը Չինաստան արտահանելու վերահսկողությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում