Թեհրանում տեղի կունենա «3+3» հարթակի շրջանակներում հանդիպում
22/10/2023 13:19
Նմանատիպ
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում «3+3» հարթակի շրջանակներում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Քննարկվելու են Հարավային Կովկասի և տարածաշրջանային համագործակցության հարցեր: Ուղերձում Վրաստանը չի նշվում։ Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվականը։
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան հաստատում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ծրագրված բանակցությունները Թեհրանում հոկտեմբերի 23-ին:
«3+3» հարթակը համագործակցության տարածաշրջանային ձևաչափ է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Թուրքիայի միջև։
Հետևեք մեզ նաև Telegram-ում