Իսրայելական բանակը հրթիռակոծել է Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները

Իսրայելական բանակը հրթիռակոծել է Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները

Իսրայելական բանակը հրթիռակոծել է Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները։ Այս մասին հայտնում է սիրիական պետական ​​հեռուստատեսությունը։

«Այսօր ժամը 05:25-ին իսրայելական թշնամին ռազմական ագրեսիա է իրականացրել՝ միաժամանակ հրթիռներ արձակելով Միջերկրական ծովից Լաթաքիայից արևմուտք և սիրիական օկուպացված Գոլանի բարձունքներից՝ հարվածելով Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դամասկոսի օդանավակայանի աշխատակիցներից մեկը զոհվել է, ևս մեկը վիրավորվել է։

«Երկու օդանավակայանների թռիչքուղիների վնասը հանգեցրել է նրան, որ դրանք շարքից դուրս են եկել», – նշում է հեռուստաալիքը։

ՌԴ ԱԳՆ-ն Իսրայելի այս գործողություններն անվանել է Սիրիայի ինքնիշխանության և միջազգային իրավունքի հիմնական նորմերի կոպիտ խախտում։

Նշենք, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման սկզբից ի վեր Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) արդեն մի քանի անգամ հարվածներ են հասցրել սիրիական օդանավակայաններին։ Ինչպես հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը, իրենք ակնկալում են Սիրիայից կամ Լիբանանից պաղեստինյան խմբավորումների հնարավոր հարձակումներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում