«Ղարաբաղյան պարտիզաններ» խմբավորման ղեկավարը սպանվել է Սիրիայում
23/10/2014 11:25
Նմանատիպ
Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության դիքերի գնդակոծման ընթացքում մահացել է ահաբեկիչների ղեկավարներից մեկը՝ ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Բադալովը: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Նրա հետ միասին մահացել են ևս 25 ահաբեկիչներ: Ինչպես տեղեկացնում է ANS PRESS-ը, Բադալովը նախկինում ակտիվ զբաղվել է քաղաքականությամբ և եղել է Ադրբեջանի ազգային-ազատագրական շարժման անդամ:
2000-2001թթ-ին նա եղել Պանկիսյան կիրճում ստեղծված ռազմական խմբավորման ղեկավարը, որը մասնակցում էր Չեչնիայում հակառուսական գործողություններին:
Իսկ 2002թ-ին ստեղծել էր «Ղարաբաղյան պարտիզաններ» խմբավորումը, սակայն ձերբակալվել է և դատապարտվել 10 տարի ազատազրման: 2013թ-ին ազատ է արձակվել և մեկնել Սիրիա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում