ԱՄՆ-ն ու Իսրայելը պետք է դադարեցնեն Գազայում ցեղասպանությունը․ Իրանի ԱԳՆ
23/10/2023 11:35
Նմանատիպ
Եթե ԱՄՆ-ն ու Իսրայելն անհապաղ չդարարեցնեն ցեղասպանությունը Գազայում, տարածաշրջանը դուրս կգա վերահսկողությունից։
Այս պատերազմի, ցեղասպանության շարունակումը, ինչպես նաև Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի բնակիչների բռնի տեղահանումը կարող են լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար, ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը: Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:
«Ես կցանկանայի զգուշացնել ԱՄՆ-ին և նրա վստահված անձին՝ կեղծ իսրայելական ռեժիմին, որ եթե նրանք անհապաղ չդադարեցնեն մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը Գազայում, տարածաշրջանը դուրս կգա վերահսկողությունից», – ասել է նա:
Իրանցի նախարարի խոսքով՝ Իսրայելը ճնշված պաղեստինցիների դեմ այս պատերազմը մղում է Միացյալ Նահանգներին անունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում