Բունդեսթագի ներկայացուցիչը Երևանում է
Նմանատիպ
Դրոշը բարձրացրեք հանուն երիտասարդ ժողովրդավարության, հանուն խաղաղության և տարածքային ամբողջականության։ X–ի իր միկրոբլոգում գրառում է արել Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
Բարի լույս, Երևան։#ontheRoth in Armenien! Flagge zeigen für die junge Demokratie, für Frieden + territoriale Integrität. Starte heute mit Gesprächen mit Staatsspitze, u. a. @alensimonyan @NikolPashinyan @Khandanyan_S, Presse, Zivilgesellschaft + Think Tanks. 🇦🇲🇪🇺🇩🇪 pic.twitter.com/MJ3v6MxFUv
— Michael Roth – official 🇪🇺🇺🇦🇮🇱 (@MiRo_SPD) October 23, 2023
Նա տեղեկացրել է, որ Երևանում է ու հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություների հարցրեի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ։
«Բարի գալուստ, Երևան։ Այսօր կսկսեք բանակցություններ վարել պետության ղեկավարների հետ, ներառյալ հետ Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի, Սարգիս Խանդանյանի»,– գրել է Ռոթը։
Նա նշել է, որ հանդիպելու է նաև հայաստանյան քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների, մամուլի ներկայացուցիչների հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում