Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ֆրանսիայում․ ՀՀ ՊՆ
Նմանատիպ
Ցանկացած պետություն պետք է մեծացնի իր համագործակցության շրջանակն ու քաղաքական հարցերում պետք է ունենա բարեկամների ավելի մեծ ներգրավվածություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա այցին։
«Քննարկվելու են բազմաթիվ հարցեր` կրթականից սկսած մինչև ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ»,- նշել է նա։
Ըստ Քոչարյանի` 44-օրյա պատերազմը հուշել է, որ պետք է լուրջ աշխատանք ծավալել, որպեսզի ոչ միայն բարեկամներ ունենանք, այլ նաև հարաբերություններ, որոնք միտված կլինեն մեր անվտանգային միջավայրն ավելի ներառական դարձնելուն։
Ինչ վերաբերում է Ֆրանսիայում ստորագրվող կոնկրետ փաստաթղթին, ապա Անդրանիկ Քոչարյանը խորհուրդ է տվել մանրամասներն իմանալու համար հետևել ԱԺ բյուջետային քննարկումներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում