Հանդիպել են Իրանի նախագահը և Ադրբեջանի արտգործնախարարը

Հանդիպել են Իրանի նախագահը և Ադրբեջանի արտգործնախարարը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Իրանի նախագահը հույս է հայտնել, որ «3+3» ձևաչափով քննարկումները կդառնան տարածաշրջանային կառուցողական համագործակցության ամրապնդման աղբյուր։

«Բարեկամ և եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Իրանը, որպես տարածաշրջանի երկրներից մեկը, հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և կարևորում հարցերը երկխոսության միջոցով լուծելը»,- ասել է Ռայիսին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում