Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանի օրակարգային հարցերը
23/10/2023 22:34
Նմանատիպ
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը:
Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր:
Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը՝ «3+3»-ը, որին մասնակցել են նաև Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները: Վրաստանը հանդիպմանը չի մասնակցել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում