Փաշինյանին է հանձնվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի շնորհած շքանշանը
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի շնորհած շքանշանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր Փաշինյանն ընդունել է Սուրբ աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
«Հայաստանի և Սուրբ աթոռի միջև կապերի ամրապնդմանը նպաստելու համար արքեպիսկոպոս Բետանկուրը վարչապետ Փաշինյանին է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի շնորհած Սուրբ աթոռի բարձրագույն պարգևներից` Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ հետևողականորեն զարգացնելու կապերը Սուրբ աթոռի հետ:
Նիկոլ Փաշինյանն արքեպիսկոպոս Բետանկուրին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում