Google-ն Իսրայելում և Գազայի հատվածում անջատել է երթևեկության տվյալները
Նմանատիպ
Գազայի հատված հնարավոր ցամաքային ներխուժումից առաջ իսրայելական բանակի խնդրանքով Google-ն Իսրայելում և Գազայի հատվածում անջատել է երթևեկության տվյալները իր Maps և Waze հավելվածների համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Ինչպես նախկինում արել ենք կոնֆլիկտային իրավիճակների ժամանակ՝ ի պատասխան տարածաշրջանային զարգացումների, մենք ժամանակավորապես անջատել ենք իրական երթևեկության պայմանները և գերբեռնվածության մասին տեղեկատվությունը դիտելու հնարավորությունը՝ ելնելով տեղական համայնքների անվտանգությունից», – ասել է Google-ի ներկայացուցիչ Քերոլայն Բուրդոն:
Google-ի ներկայացուցիչը նշել է, որ երթուղի կառուցելու հնարավորությունը կմնա։
«Յուրաքանչյուր ոք, ով ճանապարհորդում է կոնկրետ վայր, կշարունակի ստանալ երթուղիներ և ժամանման գնահատված ժամեր՝ ելնելով ընթացիկ երթևեկության պայմաններից»,- նրա խոսքերը մեջբերում է The Washington Post-ը:
Բուրդոն չի պատասխանել հրատարակչության հարցին, թե արդյոք փոփոխությունները կատարվել են Իսրայելի խնդրանքով։
Bloomberg-ը հիշեցրել է, որ Google-ը նմանատիպ գործողություններ է ձեռնարկել Ուկրաինայում 2022 թվականին ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո՝ անջատելով տրանսպորտային միջոցների և հետիոտների տեղաշարժի իրական ժամանակի տվյալները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում