Մոսկվայում խաղաղության պայմանագրի մասին հստակ փոխըմբռնում չկա․Պեսկով

Մոսկվայում խաղաղության պայմանագրի մասին հստակ փոխըմբռնում չկա․Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հարցով բանակցություններին։

Հարցին, թե որքանով է հնարավոր խաղաղության պայմանագրի հարցով բանակցությունների անցկացում Մոսկվայում Բաքվի և Երևանի միջև, Պեսկովն ասել է, որ փոխըմբռնում չկա։  «Դեռ ոչ, հստակ փոխըմբռնում չկա։ Մենք շարունակում ենք շփումները»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավելի վաղ հայտարարել է, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում