Արդյո՞ք Ադրբեջանը կներխուժի Հայաստան. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը
Նմանատիպ
Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում օրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։
Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան․ ԱՄՆ-ն պետք է միջամտի
Մոտալուտ ներխուժման առավել ակնհայտ նշաններն են հոկտեմբերի 23-25-ը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի Արևելքում և Նախիջևանում ՝ նախկինում հայերով բնակեցված մեկ այլ տարածաշրջանում տեղի ունեցող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները ՝ թուրքական F-16 կործանիչների նկատելի ժամանումով Ադրբեջան։Վերջին անգամ նման մասշտաբային զորավարժություններ անցկացվել են 2020 թվականին, դրանք նախորդել են Հայաստանի կողմից աջակցվող Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա պատերազմին ՝ հող նախապատրաստելով անցյալ ամիս կայացված «վերջնական որոշման» համար:
Վերահաս ներխուժման մեկ այլ նշան է այն հաղորդագրությունը, որը հայտնվում է « ! » Հայաստան ուղևորվող ադրբեջանական ռազմական բեռնատարներով։ Խորհրդանիշը մոտավորապես հիշեցնում է բաժանված Հայաստանը և, իբր, ծառայում է 2020-2023 թվականների ռազմական կարգախոսի ավարտին՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»
Լեմկինի ինստիտուտը կքննարկի Արցախի առևանգված գործիչների վերադարձի հարցը
ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը քննարկելու է ԱՀ առևանգված գործիչների վերադարձի հարցը։
«Մենք անչափ մտահոգված ենք և հանձնառու ենք ապահովելու, որ ներկայումս պատանդառության մեջ գտնվողները զերծ լինեն վնասներից և շուտափույթ ազատ արձակվեն 44-օրյա պատերազմում գերեվարվածների հետ միասին: Ես հանդիպելու եմ մեր թիմի հետ՝ քննարկելու այն ուղիները, որոնցով Լեմկինի ինստիտուտը կարող է օգնել:
Հուսով եմ շատ շուտով Ձեզ համար ավելի շատ տեղեկություններ կունենամ»,- ի պատասխան իմ նամակների՝ գրել է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրենը»։
Ինչպե՞ս է ՀՀ–ն վճարելու ֆրանսիական զենքի մի քանի հարյուր միլիոն եվրոն. Լe Monde
Հայտնի չէ, թե ինչպես է Հայաստանը վճարելու Ֆրանսիայի հետ կնքված ռազմական պայմանագրերի դիմաց, որոնք կարող են մի քանի հարյուր միլիոն եվրո կազմել: Այս մասին գրում է ֆրանսիական «Լe Monde» թերթը ՝ նշելով, որ ֆրանսիական աջակցությունը ներառում է ռադարների և զենիթային հրթիռների վաճառք, ինչպես նաև ուսուցում: Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։
«Դրանք զենքի մատակարարումներ չեն, ինչպես Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության դեպքում, այլ պայմանագրեր, որոնց գումարը կարող է կազմել մի քանի հարյուր միլիոն եվրո։ Բայց թե ինչպես է Երևանը վճարելու դրանց համար, դեռ հայտնի չէ», – նշում է թերթը։
Ադրբեջանի զորքերը «ոչնչացրել են» «Իսկանդերը» և «Տոչկա-Ու» համակարգերը
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում «Իսկանդերի» և «Տոչկա-Ու»-ի ոչնչացմանն ուղղված գործողություններին, քանի որ Ռուսաստանից բացի, Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը զինված է նշված համակարգերով։ Հետևաբար, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները կարելի է դիտարկել որպես քողարկված ուղերձ Հայաստանին։
Բացի այդ, նույն լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից գետերի վրայով շարժական կամուրջների օպերատիվ կառուցման ուսուցումը կարելի է համարել ուղերձ, որն ուղղված է նաև Իրանին:
Ադրբեջանի թարգմանիչը դիտավորյալ սխալ է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի խոսքը. Մարուքյան
«X»-ի իր միկրոբլոգում ՀՀ հատուկ հանձնարարությունններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է, որ երեկ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքել է իր մասնակցությունը Մեշալի դեպքերին և ներողություն խնդրել հայերեն՝ բառացիորեն ասելով, որ այնտեղ չի եղել:
«Սակայն թարգմանիչը փոխանցեց, որ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք հայերը կատարել են՝ Վագիֆի խոսքերը սխալ մեկնաբանելով։
Ակնհայտ է, որ ադրբեջանական վարչակարգի օրոք արդար դատավարություն չի կարող իրականացվել, ուստի նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից բոլոր գերիներին»։
Երևանում կայացավ Կանադայի դեսպանատան բացումը
Այսօր Երևանում կայացավ Կանադայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը։ Դեսպանատան բացման պաշտոնական արարողության ժամանակ բարձրացվել է Կանադայի դրոշը։
Դրոշը բարձրացրին ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներն ու Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մելանի Ժոլին։
Կանադայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ակնհայտ է, որ Ալիևը «ժամանակ չի գտել» Փաշինյանի հետ հանդիպելու համար. Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի ղեկավարների մասնակցությամբ հոկտեմբերի վերջին պլանավորված հանդիպումը հետաձգումը նախաձեռնել է Ադրբեջանը։
«Ձեր հարցի պատասխանը շատ ուղիղ է և կարճ, ո՞վ ժամանակ չի գտել՝ ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը։ Հուսամ իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են, և առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել։ Հայաստանը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին»։
Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայության առավելություն չէ․ Փաշինյան
Հայաստանը առավելություն չի տեսնում իր տարածքում ռուսական ռազմաբազաներ տեղակայելու մեջ այն բանից հետո, երբ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել ԼՂ հայության անվտանգությունը։ Այս մասին չորեքշաբթի օրը Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում