ՌԴ-ն և Իրանը քննարկել են արդյունաբերական ու տեխնոլոգիական համագործակցության հեռանկարները

ՌԴ-ն և Իրանը քննարկել են արդյունաբերական ու տեխնոլոգիական համագործակցության հեռանկարները

Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Հարցը քննարկվել է ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովի և գիտության, տեխնոլոգիաների և տնտեսության գիտածավալուն ոլորտների գծով Իրանի փոխնախագահ Ռաուհալլա Դեհգանի Ֆիրուզաբադիի հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ կառավարության կայքին։

«Կողմերը քննարկել են արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության հեռանկարային ուղղությունները, նախանշել հետագա աշխատանքի պլանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Մանտուրովը նշել է, որ նախորդ տարվա արդյունքներով ռուս–իրանական ապրանքաշրջանառությունը, որի հիմնական մասը գյուղատնտեսական ապրանքներն ու պարենամթերքն են, ռեկորդային մակարդակի է հասել։

«Անհրաժեշտ է ջանքեր գործադրել առևտրի դիվերսիֆիկացման, բարձր ավելացված արժեքով արտադրանքի մասնաբաժնի ավելացման համար, այդ թվում` գիտելիքատար արդյունաբերություններում»,– ընդգծել է նա։

Այդ աշխատանքում նախատեսվում է ներգրավել Ռուսաստանի և Իրանի գիտական կազմակերպությունները։

ՌԴ փոխվարչապետը իրանցի գործընկերոջը հրավիրել է Եկատերինբուրգում 2024 թվականի հուլիսի 8-11-ը կայանալիք «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում