ԱՄՆ Սենատը կարող է արգելափակել Ուկրաինային և Իսրայելին ուղղված 100 մլրդ դոլարը
Նմանատիպ
Ուկրաինային և Իսրայելին ուղղված հետագա ֆինանսական օգնության խնդրանքը ԱՄՆ Սենատում կարող է բախվել կտրուկ փոփոխությունների կամ նույնիսկ արգելափակման: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ նրանց՝ օրենսդիր մարմնի վերին պալատում Ուկրաինային և Իսրայելին լրացուցիչ խոշոր ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքի որոշ կողմնակիցներ «հոռետեսորեն» են տրամադրված նախաձեռնության ապագայի նկատմամբ։
Առաջարկի շուրջ Սենատում անհամաձայնությունը սպառնում է այն արգելափակել կամ արմատապես փոխել: Հանրապետականները վիճում են Իսրայելին և Ուկրաինային հատկացվող օգնությունը մեկ փաթեթում ներառելու շուրջ:
Կիևին ավելի շատ օգնություն ուղարկելը շարունակում է պառակտումներ առաջացնել Հանրապետական կուսակցության ներսու։ Որոշ անդամներ ցանկանում են, որ Սենատը առանձին քննարկի Իսրայելին օգնություն տրամադրելու հարցը:
Ինչպես հիշեցնում է հրատարակչությունը, Սենատը վերահսկվում է դեմոկրատների կողմից, սակայն նրանց կպահանջվի ինը կամ ավելի հանրապետական ձայն, որպեսզի նախաձեռնությունը ընդունի ընթացակարգային ուղիներից մեկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում