Կառավարությունը սահմանել է 2024թ.-ի ձմեռային զորակոչի ժամկետները
26/10/2023 12:53
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանել է ՀՀ զինված ուժերի` 2024 թ.-ի ձմեռային զորակոչի ժամկետները: Այս մասին որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ըստ այդմ՝ ժամկետային զինծառայողների զորակոչը կանցկացվի 2024 թ․-ի հունվարի 8-ից 31-ը, իսկ զորացրումը՝ 2023 թ.-ի դեկտեմբերի 29–ից մինչև 2024 թ.-ի հունվարի 31–ը։
Ժամկետների անհամապատասխանությունը պայմանավորված է նրանով, որ հենց այդ ժամկետներում է տեղի ունեցել 2021 թվականի դեկտեմբեր – 2022 թվականի հունվար ամիսների զորակոչը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում