Նոյեմբերի 1-ից հանրային բացօթյա վայրերում կգործի նոր օրենք
Նմանատիպ
Նոյեմբերի 1-ից երաժիշտները, նկարիչներն ու մշակութային գործունեություն ծավալող մյուս անհատներն ու խմբերը Երևանի հանրային բացօթյա վայրերում պետք է գործեն ավագանու սահմանած նոր պահանջներով:
Առավոտյան ժամը 10:00-ից մինչ 21:00-ն բնակելի և հասարակական շենքերից պետք է պահպանել հեռավորություն՝ առնվազն 10 մ, ժամը 21:00-23:00-ն՝ 100մ:
«Սեպտեմբերի 12-ին Երևանի ավագանու 849 որոշմամբ հաստատվեց նախագիծ, որը կանոնակարգում է հանրային բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնելու կարգը: Մենք փորձում ենք ներդաշնակ միջավայր ապահովել ինչպես մշակութային գործունեություն իրականացնողների, այնպես էլ քաղաքի բնակիչների և հյուրերի համար»,- նշում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սահակյանը:
«Քաղաքապետարանի նպատակը առաջին հերթին բնակելի և հասարակական վայրերում քաղաքացիների անդորրն ու հանգիստն ապահովելն է: Բազմաթիվ են բողոքները, որ խանգարում են նախ՝ քաղաքացիների ազատ տեղաշարժը, ապա՝ օբյեկտների գործունեությունը: Լինում են դեպքեր, երբ նրանց գործունեությունից հետո աղտոտվում է տարածքը: Խնդրահարույց հասցեներն են Հյուսիսային պողոտան, Աբովյան փողոցը»,- ասում է քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում