Իրանի և «վեցյակի» բանակցությունների հանգուցալուծումը մոտ է

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, թե հնարավոր է համարում իրանական միջուկային հարցի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» հետ համաձայնության ձեռքբերումը ավելի վաղ սահմանված ժամկետում՝ մինչև նոյեմբերի 24-ը:

Ռոուհանին ընդգծել է, որ «վեցյակի» հետ համաձայնության հասնելը դյուրին չէ, բայց այդ նպատակն իրագործելու ուղղությամբ «լավ քայլեր են արված»: Բացի այդ, նրա խոսքով, «ձեռք բերված փորձը ցույց է տալիս, որ համաձայնություն կարելի է հասնել», հոկտեմբերի 23-ին հաղորդել է ԻՌՆԱ իրանական գործակալությունը:

Հոկտեմբերի 22-ին փորձագետների մակարդակով Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ են սկսվել Թեհրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև: Հանդիպմանը մասնակցում են Իրանի ԱԳ նախարարության տնտեսական և միջազգային հատուկ հարցերի գլխավոր տնօրեն Համիդ Բայդի Նեժադը և Ստեֆան Քլեմենտը, որը Քեթրին Էշթոնի ավագ խորդականն Է: Բանակցությունների ընթացքում պլանավորվում Է քննարկել համաձայնագրի մնացած կետերը և կարգավորել տարաձայնություններ առաջացնող հարցերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում