Ստամբուլի արևմուտքում պայթյուն է որոտացել

Ստամբուլի արևմուտքում պայթյուն է որոտացել

Ստամբուլի արևմուտքում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Պայթյունը գրանցվել է Բաղջըլար շրջանում՝ եռահարկ շենքի նկուղում, որտեղ ինչ-որ ձեռնարկություն է գտնվում։

Պայթյունի հետևանքով բռնկվել է հրդեհ։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարները։

Նախնական տվյալով՝ տուժել է 5 մարդ։

Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում