Ձերբակալվել են կեղծ թղթադրամներով գնումներ կատարած անձինք
27/10/2023 17:14
Նմանատիպ
Էջմիածնի բնակիչները իրավապահների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել են Երևանի Սեբաստիայի փողոցում խարդախություն կատարելու պահին:
«37–ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է չորսական 100 և 50–հազարանոց, ութ հատ 10 հազար, 18 հատ 20.000–դրամանոց և մեկ 100–դոլարանոց հուշանվեր–թղթադրամներ»,– նշված է ոստիկանության հաղորդագրութան մեջ:
Նշվում է, որ կատարված խարդախության մասին հաղորդում է տվել մի տղամարդ, որից Էջմիածնի տվյալ բակիչները հուշանվեր-թղթադրամներով գնել են 200 հազար դրամի ավտոպահեստամասեր:
Կասկած չառաջացնելու համար խարդախություն կատարած անձինք մոտեցել էին բանկոմատին ու ձևացրել, թե իբր այնտեղից են հանում թղթադրամները:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում