Բեռլին–Երևան–Բեռլին ուղիղ չվերթեր կիրականացվեն մայիսի վերջից

Բեռլին–Երևան–Բեռլին ուղիղ չվերթեր կիրականացվեն մայիսի վերջից

Eurowings գերմանական լոուքոստերը թռիչքներ է պատրաստվում իրականացնել Բեռլին–Երևան–Բեռլին ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։ Չվերթերը մեկնարկելու են 2024թ. մայիսի վերջից։

«Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, պրոֆեսոր, դոկտոր Մարտին Պեցոլդի և Միքայել Մինասյանի (Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա) հետ միասին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը վերջին մի քանի ամսվա ընթացքում բազմաթիվ քննարկումներ է ունեցել Eurowings-ի հետ։ Աշխատանքներ են տարվել, որպեսզի այս թռիչքային ուղին ներառվի ամառային չվերթերի ցանկում: Ուրախ ենք հայտնել, որ քննարկումների արդյունքը դրական է»,– նշված է հաղորդագրությունում:

Դեսպանությունը նշում է, որ ուղիղ չվերթերը կամրապնդեն Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական և սոցիալական կապերը։ Այսօրվանից թռիչքներ արդեն կարելի է ամրագրել 2024թ. մայիսի 31-ի և հետագա օրերի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում