Ադրբեջանն ու նրա լոբբին վճարում են իրենց քարոզչության համար. Ռամասվամի

Ադրբեջանն ու նրա լոբբին վճարում են իրենց քարոզչության համար. Ռամասվամի

Հանրապետական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին Պիրս Մորգանի CNN հեռուստաալիքի հաղորդման ժամանակ կրկին քննադատել է ամերիկյան լրատվամիջոցներին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հանցագործությունները չբարձրաձայնելու համար ու նշել է, որ միաժամանակ ակտիվորեն լուսաբանվում է ուկրաինական իրադարձությունները։

«Ձեր շոուի քանի՞ ժամ, րոպեներ կամ վայրկյաններ եք հատկացրել նրան, թե Ադրբեջանը ինչ է արել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին… Պատասխանը, հավանաբար, զրոյական կլինի»,- ասել է Ռամասվամին:

Նա պնդում է, որ Ադրբեջանն ու նրա լոբբին վճարում են իրենց քարոզչության համար։ Ռամասվամին բազմիցս հանդես է եկել Արցախում էթնիկ զտումների խնդրի կարևորման օգտին և կոչ արել ռազմական օգնություն չցուցաբերել Ադրբեջանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում